THAT SHOULD BE AUTOMATED

Լուծումներ նախատեսված արդյունաբերական ավտոմատացման համար

SCADA

SCADA

Վեբ հիմքով ծրագրային ապահովում

ՍԱՐՔԵՐ

ՍԱՐՔԵՐ

Տվյալների հաղորդման և գործընթացների կառավարման սարքավորումներ

ՀԵՌՈՒՍՏԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌՈՒՍՏԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Տվյալների հավաքագրում, գործընթացների հեռակառավարում

Գործընկերներ

  • Lacroix Sofrel

    Lacroix Sofrel

    «Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel'') ընկերությունը  նախագծում, արտադրում և շուկա է արտահանում հեռահաղորդակցության և SCADA համակարգերում հեռակառավարում և մոնիթորինգ իրականացնող սարքավորումներ: Համագործակցելով ջրամատակարարման և ջեռուցման ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունների, ինչպես նաև տեղական և տարածաշրջանային մարմինների հետ սկսած 1971 թվականից` «Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel'' ընկերությունն այժմ համարվում է հեռահաղորդակցության և SCADA համակարգերում ֆրանսիական շուկայի առաջատարը: «Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel''ընկերությունը հանդիսանում է LACROIX արդյունաբերական խմբի դուստր ընկերություն, ունի ավելի քան 2700 աշխատակից և 330 միլլիոն եվրո տարեկան շրջանառություն իր լայնածավալ հետազոտություններով և զարգացող ռեսուրսներով: 

    «Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel''ընկերությունը նորարար արտադրող է, որն առաջարկում է որակյալ, մատչելի և կիրառելի արտադրանք:

     

    Seba KMT

    Seba KMT

    1951թ-ին հիմնադրվելով  որպես առևտրային կազմակերպություն արդյունաբերական համակարգերի ոլորտում ` «Սեբա ՔՄԹ» ("Seba KMT") ընկերության տնօրեն  Հերբերտ Յանը շուտով ընդլայնեց իր կազմակերպությունը՝ արտադրելով և ծրագրելով չափագրման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս բացահայտել և կառավարել արտահոսքը ջրային համակարգերում: 1960-ական թվականների վերջում արտադրվող ապրանքատեսականին  համալրվեց ստորգետնյա հաղորդակցության տեղորոշման սարքավորումներով, իսկ 1970-1980-ականներին` սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բացահայտել ուժային և հեռահաղորդակցության  մալուխների գտնվելու վայրում  տեղի ունեցած վթարները: 

    Այսպիսով, 1971թվականից ստեղծվեց ուժային մալուխների գտնվելու վայրում  տեղի ունեցած վթարների որոնման առաջին էլեկտրական լաբարատորիան: 1996 թվականին  լաբարատորիաների թիվը հասավ 1000-ի և միայն չորս տարի անց` 1500-ի:

     

     

    Взлет

    Взлет

    «Վզլյոտ» ("Взлет") ընկերությունը  ՀՀ-ում ներկայանում է իր կողմից արտադրված ջրի, գազի և ջերմային էներգիայի հաշվառման սարքավորումներով: Ընկերությունը մշակում է ինովացիոն համակարգեր, մատուցում է  ծառայությունների ամբողջական փաթեթ և առաջարկում է մասնագիտական լուծումներ:  
    «Վզլյոտ» ("Взлет") ընկերությունն ունի տարածաշրջանային ներկայացուցիչներ ավելի քան 40 քաղաքներում և 200 գործընկեր կազմակերպություններ, որոնք ապահովում են ծառայությունների մատուցման բարձր մակարդակ ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում: