ՄԵՐ ՄԱՍԻՆ


«Լոկատոր» ՓԲԸ-ի հեռուստաչափության բաժինն առաջարկում է տվյալների հեռակա հավաքագրման, գործընթացների հեռակառավարման և հեռահաղորդման լուծումների լայն ընտրանի, որոնք հարմարեցված են այնպիսի ռեսուրսների կառավարման համար, ինչպիսիք են խմելու և ոռոգման ջրերը, կոյուղին, գազի և էլեկտրական Էներգիայի ցանցերը: 


Լուծումներում կիրառվում են ինչպես հանրաճանաչ Եվրոպական արտադրողների, այնպես էլ «Լոկատոր» ՓԲԸ-ի սեփական արտադրության տվյալների հաղորդման և գործընթացների կառավարման սարքավորումները, որոնց ներդրման աշխատանքներն իրականացվում են «Լոկատոր» ՓԲԸ-ի` արտադրող ընկերությունների ուսումնական կենտրոններում վերապատրաստված մասնագետների կողմից:


«Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից մշակվել է "Go-SCADA” LOCATOR մշտադիտարկման և կառավարման համակարգը: Այն վեբ հիմքով բազմաօգտատերային համակարգ է, որը թույլ է տալիս իրականացնել օբյեկտների իրական ժամանակով մոնիթորինգ և կառավարում, ստանալ վերլուծական հաշվետվություններ ժամանակային տարբեր միջակայքերի համար: Համակարգը հնարավորություն է տալիս սահմանափակելու օգտատերերի լիազորությունները, ինչպես նաև ունի օգտատերերի մուտքերի գրանցման մատյան:


    

 

«Լոկատոր» ՓԲԸ-ն հայկական շուկայում ներկայացնում է ֆրանսիական «Լաքրուա Սոֆրել» ("Lacroix Sofrel"), գերմանական «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT"), ռուսական «Վզլյոտ» ("Взлет") ընկերությունների արտադրանքները, որոնք ունեն բազմամյա փորձ հեռուստաչափության ոլորտում և որոնց արտադրանքներն առաջատար դիրքեր են զբաղեցնում Եվրոպական շուկայում: