ԲԼՈԳ


«Լոկատոր» ՓԲԸ-ն համագործակցում է գերմանական «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերության հետ
17 ՆՈՅ, 2012

«Լոկատոր» ՓԲԸ-ն  համագործակցում է գերմանական «Սեբա ՔՄԹ» (

2012թ. նոյեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր»ՓԲԸ-ն իր մասնակցությունն ունեցավ Գերմանիայի Բամբերգ քաղաքում անցկացված սեմինարին: Վերջինիս կազմակերպիչն էլեկտրոնիկա արտադրող գերմանական «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերությունն էր: Սեմինարի ընթացքում «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերության կողմից ներկայացվեց ստորգետնյա տեղորոշիչ սարքերի լայն ընտրանին, որոնք նախատեսված են ջրատարների, գազատարների և էլեկտրական մալուխների տեղորոշման համար: «Լոկատոր» ՓԲԸ-ի աշխատակիցներին հնարավորություն ընձեռվեց գործնականում փորձարկել այդ սարքերը:

Նշենք, որ նախկինում «Լոկատոր»ՓԲԸ-ն առնչվել էր «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերության արտադրանքի հետ, մասնավորապես՝ տվյալների գրանցման և հաղորդման համար նախատեսված SebaLogD շարքի սարքերի հետ: Այս հանդիպման ընթացքում ձեռք բերվեց երկկողմանի համաձայնություն` ըստ որի «Լոկատոր» ՓԲԸ-ն պետք է ներկայացնի «Սեբա ՔՄԹ» ("SEBA KMT") ընկերության արտադրանքը ՀՀ շուկայում: