ԲԼՈԳ


«Լոկատոր» ՓԲԸ-ն «Էներգաարդյունավետություն 2012» ցուցահանդեսում
11 ԱՊՐ, 2012

 «Լոկատոր» ՓԲԸ-ն «Էներգաարդյունավետություն 2012» ցուցահանդեսում

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Էներգաարդյունավետություն 2012» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին էներգաարդյունավետ սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, այդ թվում` ջեռուցման և օդափոխության սարքավորումներ, պոմպեր, բոյլերներ, սառնարաններ, ջերմամեկուսիչ նյութեր: «Լոկատոր» ՓԲԸ-ն միջոցառման ժամանակ հանդես եկավ իր կողմից մշակված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և խնայողության բարձր տեխնոլոգիական լուծումներով: Ընկերությունը ներկայացրեց ջրամբարների, պոմպակայանների առցանց մոնիթորինգի և կառավարման ծրագրային համակարգեր, ինչպես նաև "Locator LM-v1.0" ուլտրաձայնային մակարդակաչափ և "Взлет МР (УРСВ 5xx Ц)" ուլտրաձայնային հոսքաչափ սարքավորումներ: