ԲԼՈԳ


«Լոկատոր» ՓԲԸ-ն շահագործման հանձնեց պոմպակայաններում տեղադրված ավտոմատ կառավարման համակարգերը
16 ՆՈՅ, 2013

«Լոկատոր» ՓԲԸ-ն  շահագործման հանձնեց  պոմպակայաններում տեղադրված ավտոմատ կառավարման համակարգերը

2013թ. նոյեմբեր ամսին «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնվեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 25 պոմպակայաններում տեղադրված ավտոմատ կառավարման համակարգը`արտադրված հանրահայտ ֆրանսիական «Լակրուա Սոֆրել» ընկերության կողմից S 500 տիպի կառավարման տերմինալների հիման վրա և միացված  «Լոկատոր» ՓԲԸ-ի SCADA կենտրոնացված կառավարման համակարգին: Ներդրված համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով կառավարել պոմպակայանները, միացնել և անջատել դրանք ինչպես ժամանակացույցով, այնպես էլ մուտքային տարբեր տվյալների հիման վրա: Ստորև ներկայցնում ենք այդ տվյալները`

  • Սնուցվող ջրամբարների մակարդակ
  • Մուտքային և ելքային ճնշումներ
  • Ջրի հոսք
  • Պոմպի սնուցման որակ և այլն