ԲԼՈԳ


«Լոկատոր» ՓԲԸ-ն շահագործման հանձնեց պոմպակայաններում տեղադրված ավտոմատ կառավարման համակարգերը

16
ՆՈՅ

2013թ. նոյեմբեր ամսին «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնվեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 25 պոմպակայաններում տեղադրված ավտոմատ կառավարման համակարգը`արտադրված հանրահայտ ֆրանսիական «Լակրուա Սոֆրել» ընկերության կողմից S 500 տիպի կառավարման տերմինալների հիման վրա և միացված  «Լոկատոր» ՓԲԸ-ի SCADA կենտրոնացված կառավարման համակարգին:

 

«Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից արտադրվեց առաջին LT G2 նոր սերնդի տվյալների հաղորդման սարք

9
ՆՈՅ

«Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից 2013թ. հոկտեմբեր ամսին արտադրվեց առաջին LT G2 նոր սերնդի տվյալների հաղորդման սարքը, որը հնարավորություն է տալիս  այլ սարրքերից հավաքագրել և հաղորդել 4 թվային, 4 անալոգային և 1 հաջորդական ինտերֆեյսով ինֆորմացիա: 

 

«Լոկատոր» ՓԲԸ-ն կազմակերպեց միջազգային սեմինար

«Լոկատոր» ՓԲԸ-ն կազմակերպեց միջազգային սեմինար
5
ՀՈԿ

«Լոկատոր» ՓԲԸ-ն 2013թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպեց միջազգային սեմինար: Այն նվիրված էր տվյալների ավտոմատացված հավաքագրմանը և գործընթացների  հեռակառավարմանը ջրային ռեսուրսներում: 

 

«Լոկատոր» ՓԲԸ-ն ֆրանսիական «Լակրուա Սոֆրել» ընկերության սեմինարին

8
ՀՈՒՆ

«Լոկատոր» ընլերությունը, ի դեմս տնօրեն Արման Խաչատրյանի, 2013թ. հունիսի 3-ից 6-ը ընկած ժամանակահատվածում մասնակցեց «Լակրուա Սոֆրել» ֆրանսիական ընկերության կողմից անցկացված սեմինարին: Այն տեղի ունեցավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Ռեն քաղաքում: Սեմինարի ընթացքում մասնակիցները այցելեցին ընկերության LACROIX Electronics գործարանը,  ծանոթացան նոր ապրանքատեսականու հետ:

 

«Լոկատոր» ՓԲԸ-ն համագործակցում է ֆրանսիական “Լակրուա Սոֆրել” ընկերության հետ

15
ՄՐՏ

2013թ. մարտին «Լոկատոր» ընկերությունը  մասնակցեց  Ֆրանսիայի Ռեն քաղաքում անցկացված դասընթացներին: Այն կազմակերպվել էր հեռահաղորդակցության և SCADA համակարգում ֆրանսիական շուկայի առաջատար “Լակրուա Սոֆրել” ընկերության կողմից: 

 

«Լոկատոր» ՓԲԸ-ն գերմանական «Սեբա ԿՄՏ» ("SEBA KMT") ընկերության սեմինարին

19
ԴԵԿ

2012թ. հոկտեմբեր ամսին «Լոկատոր» ՓԲԸ-ն  մասնակցեց  Վրաստանում «Սեբա ԿՄՏ» ընկերության  կողմից կազմակերպված սեմինարին: