ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


Lacroix Sofrel

Lacroix Sofrel

«Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel'') ընկերությունը  նախագծում, արտադրում և շուկա է արտահանում հեռահաղորդակցության և SCADA համակարգերում հեռակառավարում և մոնիթորինգ իրականացնող սարքավորումներ: Համագործակցելով ջրամատակարարման և ջեռուցման ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունների, ինչպես նաև տեղական և տարածաշրջանային մարմինների հետ սկսած 1971 թվականից` «Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel'' ընկերությունն այժմ համարվում է հեռահաղորդակցության և SCADA համակարգերում ֆրանսիական շուկայի առաջատարը: «Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel''ընկերությունը հանդիսանում է LACROIX արդյունաբերական խմբի դուստր ընկերություն, ունի ավելի քան 2700 աշխատակից և 330 միլլիոն եվրո տարեկան շրջանառություն իր լայնածավալ հետազոտություններով և զարգացող ռեսուրսներով: 

«Լաքրուա Սոֆրել» ("LACROIX Sofrel''ընկերությունը նորարար արտադրող է, որն առաջարկում է որակյալ, մատչելի և կիրառելի արտադրանք:

 

 
Seba KMT

Seba KMT

1951թ-ին հիմնադրվելով  որպես առևտրային կազմակերպություն արդյունաբերական համակարգերի ոլորտում ` «Սեբա ՔՄԹ» ("Seba KMT") ընկերության տնօրեն  Հերբերտ Յանը շուտով ընդլայնեց իր կազմակերպությունը՝ արտադրելով և ծրագրելով չափագրման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս բացահայտել և կառավարել արտահոսքը ջրային համակարգերում: 1960-ական թվականների վերջում արտադրվող ապրանքատեսականին  համալրվեց ստորգետնյա հաղորդակցության տեղորոշման սարքավորումներով, իսկ 1970-1980-ականներին` սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բացահայտել ուժային և հեռահաղորդակցության  մալուխների գտնվելու վայրում  տեղի ունեցած վթարները: 

Այսպիսով, 1971թվականից ստեղծվեց ուժային մալուխների գտնվելու վայրում  տեղի ունեցած վթարների որոնման առաջին էլեկտրական լաբարատորիան: 1996 թվականին  լաբարատորիաների թիվը հասավ 1000-ի և միայն չորս տարի անց` 1500-ի:

 

 

 
Redinet

Redinet

«Ռեդինետ» ("Redinent") փակ բաժնետիրական ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն համակարգող ընկերություն է, որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Իրաքի, Կիպրոսի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկաներում: Ընկերությունը մատուցում է ենթակառուցվածքների կառուցման ծառայությունների լայն տեսականի` հիմնված GSM, օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության համակարգերի ինտեգրացման վրա: Գործունեությունը ներառում է հեռահաղորդակցման համակարգերի ցանցերի նախագծում, տեղակայում, գործարկում ևշահագործվող հեռահաղորդակցման ցանցերի հետագա սպասարկում, ինչպես նաև տալիս է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվության արտահոսքի կանխարգելման լուծումներ:

 
Взлет

Взлет

«Վզլյոտ» ("Взлет") ընկերությունը  ՀՀ-ում ներկայանում է իր կողմից արտադրված ջրի, գազի և ջերմային էներգիայի հաշվառման սարքավորումներով: Ընկերությունը մշակում է ինովացիոն համակարգեր, մատուցում է  ծառայությունների ամբողջական փաթեթ և առաջարկում է մասնագիտական լուծումներ:  
«Վզլյոտ» ("Взлет") ընկերությունն ունի տարածաշրջանային ներկայացուցիչներ ավելի քան 40 քաղաքներում և 200 գործընկեր կազմակերպություններ, որոնք ապահովում են ծառայությունների մատուցման բարձր մակարդակ ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում:

 

 
Artin Varoujan CJSC

Artin Varoujan CJSC

«Արթին Վարուժան» ("Artin Varoujan") ՓԲԸ-ն հիմնադրվել է 2011թ-ին` նպատակ ունենալով ապահովել մասնագիտական ծառայություններ գործարաններին, արդյունաբերական, գիտահետազոտական և զարգացման կենտրոններին հետևյալ ոլորտներում` «Ավտոմատացման և կառավարման համակարգեր տարբեր արտադրական հոսքագծերի համար» և «Արդյունաբերական ռոբոտների տեղադրում և ծրագրավորում»: «Արթին Վարուժան» ("Artin Varoujan") ՓԲԸ-ի հիմադիրները վերոնշյալ բնագավառներում ունեն ավելի քան 15 տարվա փորձ: Ընկերության նպատակն է բավարարել երկրի ժամանակակից արդյունաբերական պահանջները: